ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ

01 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 1-ին, «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել դրանց առավել խորացման ուղղությամբ։ Առանձնանշվել է երկու երկրների գործարար համայնքների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։

Վահան Կոստանյանը և Մարչին Բոցասկին մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ՝ նախանշելով լեհական կողմի հնարավոր աջակցության շրջանակը եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի ինստիտուցինոալ կարողությունների զարգացմանը։

Քննարկվել են բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Տպել էջը