Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
21 օգոստոսի, 2025Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը:
Արարատ Միրզոյանն ու Կինստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին: