ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ
30 հուլիսի, 2025Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Իտալիայի միջև բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ: