Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
28 հունիսի, 2025Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքները։
Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։