ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Գերմանիայի արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավարի և ակադեմիայի փոխտնօրենի հետ
26 հունիսի, 2025Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների դիվանագիտական կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատման ուղղությամբ: