ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Բազմակողմ ուղիներ․ կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Բազմակողմ ուղիներ․ կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Էնդրյու Ռոզինդելը, Էստոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միննա-Լինա Լինդը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սայիդմուրոդզոդան, Հարավային Աֆրիկայի Մարդաբանագիտական հետազոտական խորհրդի գործադիր տնօրեն Սարա Մոսոեցան և Ճապոնիայի Նանյան տեխնոլոգիական համալսարանի դոցենտ Քեյ Քոգան։ Քննարկումը վարել է Ավստրալիա-Հնդկաստան ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Լիզա Սինգհը։

Քննարկման ընթացքում բանախոսներն ընդգծել են բազմակողմ ձևաչափերի կարևորությունը որպես գլոբալ հավասարակշռության պահպանման գործիք։ Բանախոսները համակարծիք էին, որ համագործակցությունից հեռանալու փոխարեն պետությունները պետք է արձագանքեն նախաձեռնողական կերպով, հատկապես այն իրավիճակներում, երբ առկա է հումանիտար միջամտության պահանջ:

Մնացական Սաֆարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի պես փոքր պետությունները գնալով ավելի հաճախ են ընտրում բազմակողմ ձևաչափերը որպես առաջ շարժվելու ուղի՝ ձևավորելով ճկուն դաշինքներ, որոնք արտահայտում են ընդհանուր առաջնահերթությունները։

Տպել էջը