ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հանդիպումը Ռումինիայի Եվրոատլանտյան կայունության կենտրոնի նախագահի հետ
27 մայիսի, 20252025թ․ մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ռումինիայի Եվրոատլանտյան կայունության կենտրոնի նախագահ Լուչիան Ֆատուին։
Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համաժողովին մասնակցելու համար և ընդգծել՝ «Երևանյան երկխոսություն» և «E-arc» համաժողովերի կարևորությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռումինիայի Եվրոատլանտյան կայունության կենտրոնի հետ Հայաստանի հնարավոր համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձել են նաև Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և այդ համատեստում Ռումինիայի գործուն աջակցությանը։