ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յուլիուս Պրանևիչիուսի հետ

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յուլիուս Պրանևիչիուսի հետ:

Կողմերը քննարկել են հայ-լիտվական ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունների և եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։

 

Տպել էջը