ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հանդիպումը «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ
26 մայիսի, 2025Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Թեհրանում գործող «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը կարևորել է իրանցի գործընկերների մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ հույս հայտնելով, որ նման ձևաչափով գործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Կողմերն ընդգծել են կրթական, գիտական և փորձագիտական դաշտերում առկա մեծ ներուժի իրացումը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: