ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև առկա փոխգործակցությանը և հեռանկարներին: 

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ ուղղված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Տպել էջը