ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողաոմոնյանի հանդիպումը Էստոնիայի ԱԳՆ գլոբալ հարցերով նախարարի տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ գլոբալ հարցերով փոխնախարար Մինա-Լինա Լինդի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Էստոնիայի երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան: 

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում առկա համագործակցության մակարդակը և մտքեր են փոխանակել փոխգործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնատահել նաև նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված համագործակցությունը՝ հիմված ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականին: 

Տպել էջը