Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

23 մայիսի, 2025

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: 

Կարևորելով Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության խթանման և ամրապնդման ուղղությամբ:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Տպել էջը