Ուրուգվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

23 մայիսի, 2025

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Սիլվանա Գրասիելա Լեսկա Բարոլինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի  զարգացման հարցերին: Կարևորվել է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը:

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

Տպել էջը