ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Խորվաթիայի ԱԳՆ գիտելիքների փոխանցման վարչության ղեկավարի հետ
08 ապրիլի, 2025Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ գիտելիքների փոխանցման վարչության ղեկավար Դուբրավկա Սմոլիչ Վլաիչի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը: