ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանադիպումը Խորվաթիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետական քարտուղարի հետ
08 ապրիլի, 2025Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ:
Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը: