Պորտուգալիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

31 մարտի, 2025

Մարտի 31-ին Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:

Պաշտոնական արարողությանը հետևած կարճատև առանձնազրույցի ընթացքում Պորտուգալիայի նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին իր առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցները մեծապես կարևորել են հայազգի մեծանուն գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանի նշանակալից ավանդն ու դերն՝ որպես կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում:

Տպել էջը