ԱԳՆ-ում կայացել է դիվանագետի օրվան նվիրված միջոցառում

03 մարտի, 2025

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում, առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործում: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրանց և նրանց դիվանագիտական ճանապարհի անբաժան ուղեկիցը հանդիպսացող ընտանիքների անդամներին:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը: 

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ: 

Նախարար Միրզոյանի կողմից մի քանի դիվանագետի շնորհվել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ:

 

Տպել էջը