Կատարում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
26 հունվարի, 2025Հունվարի 26-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիին:
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Կատարի Պետության Էմիրը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և բեղմնավոր գործունեություն` երկու բարեկամ պետությունների միջև հետագա հարաբերությունների զարգացման և խորացման իր առաքելության մեջ:
Դեսպան Գևորգյանը, իր հերթին, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ շեշտելով, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Կատարի հետ ամենատարբեր բնագավառներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: