ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Շվեդիայի International IDEA միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ

11 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել International IDEA միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և կազմակերպության միջև ձևավորված համագործակցության կարևորությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, ընտրությունների կառավարման և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովման ոլորտներում:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ժողովրդավարական բարեփոխումները և քննարկելու կազմակերպության շարունակական աջակցության հեռանկարները Հայաստանում ընտրությունների ամբողջականության, թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Տպել էջը