Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Տաջիկստանի ԱԳ նախարարի տեղակալ Սոդիկ Իմոմիի հետ
09 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Սոդիկ Իմոմիի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են փոխվստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամենատարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված գործնական քայլերի իրականացման վերաբերյալ: