Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ

09 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակով կայացած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Կողմերը վերահաստատել են գործուն պատրաստակամությունը՝ բոլոր ուղղություններով շարունակաբար զարգացնելու փոխվստահելի գործընկերությունը և հնարավորինս օգտագործելու առկա ներուժը՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Տպել էջը