ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի նախարարության Արկտիկայի, Եվրասիական և Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի հետ

14 հունիսի, 2024

Հունիսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարության Արկտիկայի, Եվրասիական և Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինքլերին:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման՝ ՀՀ կառավարության ջանքերի մասին, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

Տպել էջը