Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին
06 հունիսի, 2024Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերներն ու հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: