Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
03 մայիսի, 2024Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վկայակոչելով ս.թ. ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման անվերապահ հանձնառության կարևորությունը նաև խաղաղության պայմանագրի նախագծի համատեքստում: