ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետի հետ

22 ապրիլի, 2024

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին:

ԱԳ նախարարի տեղակալը, հիշատակելով ԱՄՆ հետ բազմաշերտ երկկողմ օրակարգը, բարձր է գնահատել երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը և առկա համագործակցությունը:

Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն ընդգծել է 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման կարևորությունը, որն ուղղված էր Հայաստանի դիմակայունության աջակցությանը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ներկա զարգացումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին:

Տպել էջը