Խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ լրատվության վարչությունների միջև

10 ապրիլի, 2024

Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունների միջև։

Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գերատեսչությունների միջև ոլորտային փոխգործակցությունը։

Տպել էջը