ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Observer Research Foundation»‎ (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահի հետ

01 ապրիլի, 2024

Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»‎-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Տպել էջը