Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

18 մարտի, 2024

Մարտի 18-ին Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաույի՝ Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում  ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպումից հետո երկու նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024-2025 թվականների գործողությունների» ծրագիրը:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Տպել էջը