ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի հետ

18 մարտի, 2024

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին:

Կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգին, պարենային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին վերաբերող հարցեր՝ առանձնահատուկ նշելով «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերի իրականացման հաջող ընթացքը։ 

Կողմերը երկուստեք ընդգծել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ-ՊՀԾ միջև հաստատված օրակարգի իրականացման կարևորությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Երևանում ՊՀԾ գրասենյակի լիարժեք գործունեության կարևորությունը:

Տպել էջը