ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին

07 մարտի, 2024

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ ընդգծելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակներում ստանձնած հանձնառությունների իրականացումն առաջմղելու ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև զինված ուժերում և ոստիկանությունում կանանց իրավունքներին վերաբերող հարցերին:

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և ակտիվացնելու շփումները համապատասխան հանձնառությունների իրականացմանը նպաստելու հարցում:

Տպել էջը