Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

07 մարտի, 2024

Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպումից հետո երկու նախարարերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել էջը