Հայաստանի Հանրապետության` Միջազգային քրեական դատարանին անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը

08 փետրվարի, 2024

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:

Միջոցառման մեկնարկին տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը, որից հետո ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկին, ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտային, ինչին հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը։

Միջոցառման շրջանակներում Միջազգային քրեական դատարանի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՄՔԴ գլխավոր դատախազը, Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններից, լրագրողների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև այլ հյուրեր։

Տպել էջը