Հայաստանի և Նեպալի ԱԳ նախարարների հանդիպումը

14 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջև համագործակցության փորձը:

Հայաստանի և Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը:

Տպել էջը