Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը

13 դեկտեմբերի, 2023

Հայաստանի Հանրապետություն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ 

Էստոնիայի ԱԳ նախարարն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Տպել էջը