ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը

20 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:

Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Տպել էջը