ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հետ

09 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։

Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։

Քննարկվել է ԼՂ փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

Տպել էջը