Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

18 հուլիսի, 2023

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Տպել էջը