ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանի հետ

31 մայիսի, 2023

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, ով «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Տպել էջը