Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների համառոտ նկարագիր

21 փետրվարի, 2023

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:

2020թ. հոկտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան (նստավայրը՝ ք. Հաագա)։ 2021թ․ փետրվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:

2017թ․-ից Հայաստանում գործում է Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսություն:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Լյուքսեմբուրգը հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել վարչապետների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ:

Միջխորհրդարանական համագործակցություն

Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր։

Տպել էջը