Արարատ Միրզոյանի հանդիպումը Էդուար Ֆիլիպի հետ

21 փետրվարի, 2023

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ  Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմաոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը: 

Կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:

Տպել էջը