Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

14 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն շրջանակ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետի աշխատակազմի Ծրագրավորման և կառավարական համադրությունների հարցերով վարչության պետ Վախթանգ Կատամաձեի հետ։

Տպել էջը