ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

27 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Տպել էջը