ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

26 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։ 

Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:

Տպել էջը