Խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարությունների իրավաբանական ծառայությունների միջև

23 մայիսի, 2022

Մայիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ Երևանում կայացան խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության և ՂՀ ԱԳ նախարարության իրավաբանական ծառայությունների միջև:

Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարության Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Վահագն Փիլիպոսյանը, իսկ ղազախստանյան պատվիրակությունը՝ ՂՀ ԱԳ նախարարության միջազգային-իրավական վարչության պետ Ակմարալ Ժուբաևան:

Քննարկումներ տեղի ունեցան երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հենքի ու նախագծային փաստաթղթերի կարգավիճակների վերաբերյալ: Մտքեր փոխանակեցին նաև միջազգային իրավունքի արդի խնդիրների, ազգային օրենսդրությունների յուրահատկությունների, երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվեց խոհրդակցությունների արդյունքներն ամփոփող արձանագրություն:

Տպել էջը