ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանի հետ

25 մարտի, 2022

Մարտի 25-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և «Եվրաջասթ» գործակալության միջև համագործակցության հաստատման իրավական հիմքի շուտափույթ ապահովման հարցին՝ երկուստեք կարևորելով Հայաստանի պատկան մարմինների և գործակալության միջև արդեն իսկ ընթացող արդյունավետ փոխգործակցությունը։

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի դեմ պայքարի, անդրազգային հանցավորության վերացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համանման այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հետաքննության և հետապնդման եվրոպական ցանցի (Genocide Network), Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության (DG JUST) հետ համագործակցության հաստատման հնարավորություններին։

Տպել էջը