«Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի վերաբերյալ

10 մարտի, 2022

Մարտի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրագործվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում կայացավ մեդիագրագիտությանը նվիրված համաժողով, որին մասնակցում էին նախարարությունների տեղեկատվական ծառայությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Երևանի և Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ։

Համաժողովին բացման ելույթներով հանդես եկան ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Թաուֆիկ Ջելասին՝ տեսաուղերձով։

Համաժողովի ընթացքում կայացած երեք թեմատիկ քննարկումների ընթացքում, որոնք նվիրված էին ապատեղեկատվությանը, դրա հետևանքով առաջացող մարտահրավերներին արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև՝ պայքարի միջոցներին և գործիքներին, ելույթներ ունեցան ոլորտի ճանաչված փորձագետները։

 

Տպել էջը