ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի պատվիրակությանը

25 փետրվարի, 2022

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց 5-րդ մոնիթորինագային այցով Հայաստան ժամանած՝ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի (FCNM) Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդին, պատվիրակության անդամներ՝ Գորան Բեջիչին և Օլիվեր Լուդին: Պատվիրակությանն ուղեկցում էին ԵԽ քարտուղարության անդամները:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ Հայաստանի 5-րդ զեկույցի հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Այցի շրջանակներում ԵԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում, շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել է Արարատի, Արմավիրի մարզեր՝ ազգային փոքրամասնությունների հետ քննարկելու նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: 

 

 

Տպել էջը