Դեսպան Ենգիբարյանն իր հավատարմագրերն է հանձնել ԳԴՀ նախագահին

15 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունեց ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները: Դեսպան Ենգիբարյանը պատասխանեց նախագահ Շտայնմայերի մի շարք հարցերին:

Տպել էջը