ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարի հետ

13 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր: 

Տպել էջը