Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության էմիրին

15 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 15-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բն Համադ Ալ Թանիին։

Շեյխ Թամիմ բն Համադ Ալ Թանին, շնորհավորելով դեսպան Սարգսյանին, բարձր գնահատեց երկու երկների միջև առկա փոխգործակցությունը։

Իր հերթին դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևեց դեսպան Սարգսյանի հանդիպումն էմիրի հետ։

 

Տպել էջը